Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ոտքերը լվանալ, ջուրը խմել»-ն այլաբանություն է, որը բառացի հասկանալը՝ նշանակում է հայոց լեզու չիմանալ: Այսօր լրագրողներին նման տեսակետ հայտնեց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը`անդրադառնալով ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանի և ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանի միջև տեղի ունեցած միջադեպից հետո իր արձագանքին:
Հիշենցնենք, որ Աղվան Վարդանյանն իր ելույթի ընթացքում նշել էր. «Առաջին հանրապետության դեմ այսօր խոսողներն ամեն օր պիտի Դաշնակցության ոտքերը լվանան, ջուրը խմեն: Եթե այդ հանրապետությունը չստեղծվեր՝ ո\'չ երկրորդը կլիներ, ո\'չ էլ՝ երրորդը, և դուք էլ ոչինչ չէիք կառավարի»:
««Ոտքերը լվանալ, ջուրը խմել»-ը փոխաբերություն է: Նրանք, ովքեր հասկանում են բառացի, նշանակում է`առնվազն գրագիտության պակաս ունեն: Հիսուսն էլ էր լվանում իր աշակերտների ոտքերը, բայց դա չէր նշանակում, որ ջուրը խմում էին: Մեր կաթողիկոսները մինչև այսօր դա անում են: Էլի եմ ասում, որ սա փոխաբերություն է և բառացի հասկանալն ամենավատ բանն է»,- ասաց Վարդանյանը:
Նրա խոսքով` իր խորհրդարանական ելույթն այնքան էլ ճիշտ չեն հասկացել: «Ես բառացի ասել եմ, որ նրանք, ովքեր այսպես են մտածում, երազում ամեն օր պետք է այսպես անեն: Ոչ մի լրատվամիջոց, բոլոր այնտեղ ներկա են եղել, այդ բառը չի օգտագործել: Իրենք վերցրել են բառացի և հասկացել են բառացի: Որևէ մեկն իմ ասածն ամբողջությամբ և ճիշտ չի հասկացել: Առաջին հանրապետությունը մեր բոլորի պատմությունն է»,- նշեց Վարդանյանը և հավելեց, որ հայոց լեզուն ճկուն է և բարբարոս: