կարևոր
3817 դիտում, 1 տարի առաջ - 2023-02-03 12:35
Քաղաքական

Քրիստոնեական փրկությունը և քաղաքական փրկությունը․ Էդգար Էլբակյան

Քրիստոնեական փրկությունը և քաղաքական փրկությունը․ Էդգար Էլբակյան

Քաղաքագետ, «Հայկական նախագիծ» ծրագրի համահիմնադիր Էդգար Էլբակյանը գրում է.

• Այսօր Հայոց եկեղեցին նշում է Հովնան մարգարեի հիշատակի օրը։ Հովնանն Աստծու կողմից ուղարկվել էր Նինվե, սակայն իրանուգլխու որոշել էր, որ «չկա անհավատներին քարոզելու», ու դեռ մի բան էլ վշտացել էր, որ Աստված ի վերջո խղճաց նինվեցիներին և չկործանեց քաղաքը։ Աստվածային սիրո անպայմանականությունը Հովնանին բացատրելու համար Աստված կիզիչ արևի տակ դդումի ծառ հնարեց նրա համար, որ հովանի դարձավ, իսկ հաջորդ օրը ոչնչացրեց այդ ծառը՝ Հովնանին մատնելով շոգի։ Տեսնելով Հովնանի ափսոսանքը դդմենու համար՝ Աստված ասաց․ «Դու ափսոսացիր դդմենուն, որի համար ոչ մի ջանք չթափեցիր, չսնեցիր այն։ Նա գիշերը բուսնեց և մյուս գիշեր կորավ: Իսկ ես չխնայե՞մ Նինվե մեծ քաղաքին, որտեղ ապրում են ավելի քան հարյուր քսան հազար մարդ, որոնք իրենց լավն ու վատը չիմացան, ինչպես նաև շատ կենդանիներ» (Հովնան 4։10-11)։

• Իսկ հետո եկավ Հովնանից մեծը՝ Քրիստոսը (Ղուկաս 11։32), որ ասաց, թե Աստված «իր արեգակը ծագեցնում է չարերի և բարիների վրա և անձրև է թափում արդարների և մեղավորների վրա: Եթե սիրեք միայն նրանց, որոնք ձեզ սիրում են, ձեր վարձն ի՞նչ է, չէ՞ որ մաքսավորներն էլ նույնն են անում» (Մատթեոս 5։45-46)։

• Սա հիշեցնելուս նպատակը Հայաստանի ազգային-քաղաքական փրկության համար պայքարող մարդկանց և ուժերին ևս մեկ անգամ հիշեցնելն է աստվածային սիրո և փրկչագործության քրիստոնեական խորհուրդը․ փրկիչը պետք է սիրի բոլորին, և փրկություն բերի բոլորի համար։

* Նկարում՝ Հովնան մարգարեն դդմենու տակ՝ Նինվեի դիմաց։