|
Փոխարժեքներ
31 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.63 |
| EUR | ⚊ | € 420.67 |
| RUB | ⚊ | ₽ 4.572 |
| GBP | ⚊ | £ 491.1 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
Новости-Армения-ն գրում է, որ խմբագրություն է զանգահարել մի տղամարդ, որը ներկայանալով որպես Գյումրիում իրականացված սպանդի հեղինակ Վալերի Պերմյակովի հայրը, ցավակցություն է հայտնել զոհվածների հարազատներին:
Գործակալությունը նշում է, որ Պերմայկովի հայրը չի հաստատել շրջանառվող այն տեղեկությոնը, թե իր որդին նախկինում էլ է փախել բանակից, և ասել, որ նա մեծ սիրով է ծառայել բանկում:
Հոր Պավել Պերմյակովի խոսքերով՝ իրենց համար անհասկանալի է կատարվածը, Պերմյակովը երբեք չի բողոքել, գոհ է եղել ծառայությունից:
Պերմյակովի հայրը նաև պատրաստակամություն է հայնել համագործակցել հետքաննության հետ:
Նշենք, որ Новости-Армения-ն գրում է, որ իր տրամադրության տակ ունի տվյալ անձի հետ հեռախոսազրույցի ձայնագրությունը, որը շուտով կհրապարակի: