կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-10-20 09:58
Իրավական

Պերմյակովի հայրը հայտարարել է, որ որդին չուներ որևէ խանգարում. «Իրավունք»

 Պերմյակովի հայրը հայտարարել է, որ որդին չուներ որևէ խանգարում. «Իրավունք»

Թերթը զրուցել է Վալերի Պերմյակովի հոր՝ Պավել Պերմյակովի հետ, ով նշել է, որ ինքը տեղյակ էլ չէ, որ նախաքննությունն ավարտվել   է։

 -Ի՞նչ է, նախաքննությունը ավարտվե՞լ է։ Մենք տեղյակ էլ չենք։ Եվ…

 -Եվ ինչ։

 -Նախաքննությունը պարզե՞ց, որ տղաս անմեղ է, որ ինքը չի սպանել այդ ընտանիքին։

-Ընդհակառակը՝ նույնիսկ սպանությանը մի քանի այլ մեղադրանքներ են ավելացել։

-Չգիտեմ ինչ ասեմ, ախր, մեզ ոչ ոք ոչինչ չի ասում, նույնիսկ մի դատ եղել է արդեն, բայց չէին էլ տեղեկացրել մեզ, որ կարողանայիք գալ։ Միայն լրատվամիջոցներից տեղեկացանք, որ տասը տարի են տվել։

-Փորձագետները հանգել են այն մտքին, որ Ձեր որդին որոշակի հոգեկան շեղումներ, ամեն դեպքում, ունի, իսկ Դուք միշտ հակառակն էիք պնդում։ Չնայած՝ այդ շեղումները չէին խանգարում, որ նա իր արածը հստակորեն գիտակցեր։

-Այո, ես հիմա էլ եմ ասում՝ իմ որդին  չուներ որեւէ խանգարում, թեկուզ՝ մի թեթեւ։

-Իսկ Դուք տեղյա՞կ էիք, որ դեպքից հետո Ձեր որդու մոտ իբր նամակ է հայտնաբերվել՝ ուղղված Ձեզ։ Նամակով նա փորձում էր անհասկանալի բաներ համոզել, թե հանցագործությունը կատարել է ոչ թե ինքը, այլ իր «միջի մարդը»։

-Ոչ, որտեղի՞ց, ասում եմ չէ, որ ոչնչից տեղյակ չենք, ձեզանից ենք հիմնականում տեղեկանում։

-Ստացվում է, որ Ձեր տղան դրանով խոսոտովանում է, որ հենց նա է կատարել այդ հանցագործությունը։

-Դե, ես էլի եմ ասում մեկ է, չեմ ուզում հավատալ, որ ինձանից ծնվածը, իմ երեխան ընդունակ կարող է լինել նման հանցագործություն կատարել։

- Եթե այս անգամ նախապես իմանաք դատական նիստի օրը, կգա՞ք, կմասնակցե՞ք։

-Կարծում եմ՝ այո, չնայած դա մեծ ծախսերի հետ է կապված, եւ հետո մի տեսակ վախ ունեմ:

-Ի՞նչ վախ։

- Վախենում եմ նայեմ Վալերիի աչքերի մեջ ու հասկանամ, որ հենց նա է այդ դաժանության հեղինակը, իսկ ծնողը դա հաստատ կզգա։ Էնպես որ, չգիտեմ...

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։