Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Yerkir.am-ը հարցում էր ուղարկել ֆինանսների նախարարություն` փորձելով ճշտել, թե ինչ փոփոխություններ են տեղի ունեցել ԵՏՄ անդամ երկրներից ավտոմեքենա ներկրելու դեպքում: Ֆինասների նախարարությունից մեր հարցմանը պատասխանել են. «ԵՏՄ անդամ պետություններից ներմուծվող ավտոմեքենաների (այդ թվում՝ Միության անդամ չհանդիսացող պետություններից Միություն ներմուծված ավտոմեքենաների, որոնց մասով Միության միասնական մաքսատուրքն արդեն իսկ վճարվել է) համար մաքսատուրք չի հաշվարկվելու և չի վճարվելու:
Միաժամանակ, ս.թ. դեկտեմբերի 17-ին ՀՀ Ազգային Ժողովի կողմից ընդունված՝ «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի համաձայն, անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձինք օրենքն ուժի մեջ մտնելուց հետո երկու տարիների ընթացքում ԵՏՄ անդամ պետություններից ավտոմեքենաներ ներմուծելու դեպքում ներմուծման հարկային հայտարարագրի հիման վրա վճարելու են ավելացված արժեքի հարկ»: