կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-01-27 00:40
Տնտեսական

Մաքսատուրքի բարձրացումը կամայականություն է

Մաքսատուրքի բարձրացումը կամայականություն է
Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը, պատասխանելով ԵՐԿԻՐ-ի հարցին, փորձեց մեկնաբանել վերջին օրերին Թուրքիայից եւ մյուս պետություններից բեռնափոխադրող ընկերությունների միջոցով Հայաստան ներկրվող ապրանքների մաքսատուրքերի կրկնակի բարձրացումը: Գագիկ Մինասյանը պնդեց, որ մաքսատուրքը չի թանկացել: Ըստ Մինասյանի` հնարավոր է` տնտեսվարող սուբյեկտներն են իրենց ծառայությունների գները բարձրացրել: Հարցին, թե արդյոք տնտեսական տեսանկյունից ճի՞շտ է մաքսատուրքի կրկնակի բարձրացումը, Մինասյանը ասաց. «Ճիշտ չէ»: ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը ասաց, որ ինքը ավելի մանրամասն տեղեկություններ չունի: Այնուամենայնիվ, ըստ նրա, եթե գների բարձրացումը գերիշխող դիրքի չարաշահումով կամ փոխհամաձայնեցմամբ է պայմանավորված, ապա հարցը Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի իրավասության ներքո է: