| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Հունվարի 2-ին Լիբանանում ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանը հանդիպել է երկրի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Յակուբ Սարաֆի հետ (Yaacoub Sarraf) հետ։
Հանգամանալից անդրադարձ կատարվեց պաշտպանության ոլորտում երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցության ընթացիկ իրավիճակին և հեռանկարներին։ Երկու երկրներում կառավարությունների վերջնական ձևավորմանն ընդառաջ՝ որոշվեց ստեղծել ժամանակավոր հանձնախումբ՝ ՀՀ կառավարության և Լիբանանի կառավարության միջև ռազմական բնագավառում համագործակցության մասին համաձայնագիրն աշխատանքային կարգով ամբողջականացնելու և հետևողականորեն կյանքի կոչելու նպատակով։
Լիբանանի պաշտպանության նախարարը հաջողություններ մաղթեց ՀՀ նորանշանակ դեսպանին իր դիվանագիտական առաքելության մեջ՝ խոստանալով համակողմանի աջակցություն հայ-լիբանանյան բարեկամական հարաբերություններին նոր որակ հաղորդելու համար։
Վահագն Աթաբեկյանն նաև այցելել է Լիբանանի հարավային Շամա բնակավայրում իրենց ծառայությունն իրականացնող հայկական զորախմբի զինվորներին՝ հայ խաղաղապահներին շնորհավորելու Ամանորի ու Սուրբ Ծննդյան տոների առիթով։
ՅՈԻՆԻՖԻԼ-ի (United Nations Interim Force in Lebanon) «Արևմտյան Հատված» կենտրոնակայանում ՀՀ դեսպանի այցելության առիթով կազմակերպված պաշտոնական արարողությունից հետո Վահագն Աթաբեկյանն առանձնազրույց ունեցավ խաղաղապահ առաքելության «Արևմտյան հատված»-ի հրամանատար, բրիգադի գեներալ Դիոդատո Աբագնարայի (Diodato Abagnara) հետ: Քննարկվեցին հայ խաղաղապահների և իտալական հրամանատարության փոխգործակցության ներկա ընթացքն ու հետագա ընդլայնման հեռանկարները:
Լիբանանում ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելության ղեկավարն առանձնահատուկ գնահատանքով արտահայտվեց ծառայության ընթացքում հայ զինվորների դրսևորած բարձր կարգապահության և մասնագիտական կարողությունների վերաբերյալ:
