|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.7 |
| EUR | ⚊ | € 445.5 |
| RUB | ⚊ | ₽ 4.814 |
| GBP | ⚊ | £ 510.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Ֆրանսիայի նախագահության թեկնածու և «Ազգային ճակատի» առաջնորդ Մարին Լը Պենը հրաժարվել է Լիբանանի գերագույն հոգևոր առաջնորդի հետ հանդիպումից՝ մերժելով հանդիպմանը գլխաշորով ներկայանալու պահանջը:
«Դուք կարող եք իմ հարգանքի հավաստիացումները հաղորդել գերագույն մուֆտիին, սակայն, ես գլխաշոր չեմ կրի»,-հայտարարել է Լը Պենը, հայտնում է «Lenta.ru»-ն` հղում անելով «Reuters»-ին։
Կրոնական գործչի մամուլի ծառայությունը հայտնել է, որ ֆրանսիացի քաղաքական գործչի օգնականները նախապես իրազեկված էին հանդիպմանը գլխաշորով ներկայանալու անհրաժեշտության մասին:
Լը Պենը մի շարք հանդիպումներ է ունեցել Լիբանանում տեղի քաղաքական գործիչների հետ:
Ըստ հասարակական հարցման արդյունքների, Լե Պենը նախագահական մրցավազքի առաջատարն է՝ առաջին փուլում նրան կաորղ է սատարել ընտրողների 27 տոկոսը: Սակայն, երկրորդ փուլում, ըստ կանխատեսումների, Լը Պենը կպարտվի կամ Ֆրանսուա Ֆիյոնին կամ Էմանուել Մակրոնին: Ֆրանսիայի նախագահի ընտրությունները տեղի կունենան 2017-ի ապրիլ-մայիսին: