Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Երգիծական Charlie Hebdo պարբերականի խմբագրության վրա հարձակման մեջ կասկածվող եղբայրներ Շարիֆ եւ Սաիդ Քուաշիները թաքնվում են Ֆրանսիայի հյուսիսում: Այդ մասին հաղորդում է gazeta.ru-ն:
Ըստ իրավապահ մարմինների տեղեկությունների` նրանցից մեկը նկատվել է «Ալ Քաիդայի» համար ահաբեկիչների հավաքագրման ժամանակ: Երկու ահաբեկիչներն էլ «զինված եւ շատ վտանգավոր են»:
Ֆրանսիական լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն` ահաբեկիչները գտնվում են Փարիզից 80 կմ հյուսիս: Բացի այդ` նրանց կողմից թողնված մեքենայի մեջ ոստիկանները գտել են ջիհադականների դրոշներ ու մի քանի «Մոլոտովի կոկտեյլներ»: Ներկայումս չարագործները թաքնվում են Կրեպ ան Վալուա քաղաքի տներից մեկում: Ֆրանսիայի հյուսիսում հայտարարվել է ահաբեկչական սպառնալիքի առավելագույն մակարդակ: