Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հունվարի 7-ին Փարիզում Charlie Hebdo խմբագրության վրա ահաբեկչական հարձակում իրականացրած կասկածյալներից մեկը` Սաիդ Քուաշին, ժամանակին զբաղվել է կրոնի ուսումնասիրմամբ: Այդ մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նա 2011-ին Եմեն է գնացել ու այնտեղ հանդիպել ԱՄՆ քաղաքացու հետ, ով «Անվարոմ ալ Ավլակի»-ի ահաբեկիչներից էր և ավելի ուշ սպանվել է ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների կողմից:
«Ֆրանս-պրեսս»-ը հաղորդում է, որ Եմենի հետախուզությունը ներկայացնող բարձրաստիճան մի պաշտոնյա, որի անունը չի նշվում, նշել է, որ Սաիդ Քուաշը ժամանել էր Եմեն կրոնը ուսումնասիրելու նպատակով: Աղբյուրը չի հստակեցրել` արդյո՞ք նա սովորել է միջազգային ահաբեկչական «Ալ Քաիդա» ցանցի եմենյան ճամբարում, թե՞ ոչ:
Ահաբեկչության օրը Քուաշի եղբայրները անցորդներին են դիմել, որ վերջիններս լրատվամիջոցներին հաղորդեն այն մասին, որ իրենք «Եմենում ալ Քաիդա» խմբավորման անդամներ են:
«Ալ Քաիդա» խմբավորման ղեկավար Ուսամա Բեն Լադենի սպանությունից հետո փորձագետները չէին բացառում, որ «Ալ Ավլակի» խմբավորումն է զբաղեցնելու նրա տեղը:
«Ալ Քաիդա»-ի եմենյան բջիջը հայտնի է «Արաբական թերակղզու ալ Քաիդա» անվամբ: Այն աշխարհում ամենաակտիվ խմբավորումներից մեկն է:
Քուաշի եղբայրները հայտարարել են, որ պատրաստ են ընդունել իրենց զոհվելու փաստը: Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի Սեն նահանգի պատգամավոր Իվ Ալբարելլոն` ասելով, որ այդ հայտարարությունը հնչել է այն երկխոսության ժամանակ, որը իրականացրել են Ֆրանսիայի իրավապահ մարմինները ահաբեկիչների հետ կապ հաստատելու փուլում: