կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2010-12-03 02:11
Քաղաքական

Որտե՞ղ է թաքնվում Wikileaks-ի ղեկավարը

Որտե՞ղ է թաքնվում Wikileaks-ի ղեկավարը

Wikileaks-ի սկանդալային բացահայտումները անհանգստացրել են աշխարհի շատ երկրների գաղտնի ծառայություններին: Wikileaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանջին փնտրում է Ինտերպոլը: Առաջ անցնելով Բեն Լադենից Ինտերպոլի ցուցակներում Ասանջը առաջինն է՝ ամենավտանգավոր մարդը աշխարհում:

 

Նրան վարկաբեկելու նպատակով Ինտերնետում նույնիսկ սեռական բնույթի նկարներ են տարածվում: CNN գործակալություն հաղորդում է, որ Ստոկհոլմի դատարանը Ասանջի դեմ քրեական գործ է հարուցել: Նա մեղադրվում է բռնաբարության, սեռական բռնության և ուժի չարդարացված կիրառման մեջ:

 

Ջուլիանի իրավաբանները հայտարարել են, որ մեղադրանքներն անհիմն են, քաղաքական պատվեր: Իրականում աշխարհի շատ երկրների ղեկավարներ կցանկանային Ջուլիան Ասանջին ցմահ բանտարկված տեսնել: Մանավանդ, Wikileaks-ի այս վերջին բացահայտումներից հետո:

 

Որտե՞ղ է թաքնվում Երկիր մոլորակի ամենաառաջին «հանցագործը»՝ անհայտ է, ինչպես որ անհայտ է Բեն Լադենի գտնվելու վայրը: Այս երկու անձնավորությոնների միջև մի տարբերության կա. ասում են, Բեն Լադենն իրականում գոյություն չունի, միֆ է, առասպել, հնարովի հանցագործ: Իսկ Wikileaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանջը իրական մարդ է՝ միս ու արյունով: Ու քանիցս ցնցել է աշխարհն իր բացահայտումներով ու նաև խոստացել է նոր բացահայտումներ:

 

Ջուլիան Ասանջի թաքնվելու վայրի մասին ենթադրությունները շատ են: Հնարավոր գաղտնի թաքստոցներից մեկը Շվեդիայում է՝ 30 մետր խորության վրա: Ասում են, այստեղից է նա զարմացնում Երկիր մոլորակը՝ իր աննախադեպ, սկանդալային, պատերազմի շունչ բերող բացահայտումներով:

 

Wikileaks-ի թաքստոց-գրասենյակի լուսանկարները՝