|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով` Երևանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվել է դատական նիստը, որը մոտ մեկ ժամից ընդմիջվել է մինչև ժամը 14:30-ը:
Դատական նիստը նախագահում է դատավոր Մնացական Մարտիրոսյանը:
Մանվել Գրիգորյանը դատական նիստին ներկա չի եղել առողջական վիճակի պատճառով: Նիստին, սակայն, ներկա է եղել բժիշկ-էնդոկրինոլոգ Լուսինե Մամիկոնյանը, որին պաշտպանական կողմի խնդրանքով ներգրավել են դատաբժշկական միջգերատեսչական փորձաքննություն կատարող հանձնաժողովի կազմում: Փորձաքննություն իրականացնելու միջնորդություն ներկայացրել էր դատախազությունը, և այսօրվա դատական նիստում դատախազ Վահե Դոլմազյանը հայտարարել է, որ բժիշկ-էնդոկրինոլոգը դատարանին պետք է ներկայացնի իր աշխատանքային փորձի վերաբերյալ համապատասխան փաստաթղթերը: