|
Փոխարժեքներ
25 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.6 |
| EUR | ⚊ | € 440.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8463 |
| GBP | ⚊ | £ 499.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.13 |
Yerkir.am-ի տեղեկություններով՝ այսօր առավոտյան ՀՀ պետական սահմանի պաշտպանության համար մղված մարտերի ընթացքում զոհված ավագ լեյտենանտ Շավարշ Մելիքսեթի Մելիքյանը ՀՀ Շիրակի մարզի Աշոցք համայնքից էր:
Մեր տեղեկություններով` Մելիքյանը 26 տարեկան էր, 4 տարի է, ինչ անցել էր պայմանագրային ծառայության: Նա ամուսնացած չէր:
Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտյան ՀՀ Տավուշի մարզի Չինարի գյուղից դեպի հարավ-արևելք ընկած պետական սահմանի հատվածում ադրբեջանական զորքերը ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ։ ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները չեզոքացրել են ադրբեջանական զորքերի նախահարձակ գործողությունները, հակառակորդը հետ է շպրտվել` տալով զոհեր ու վիրավորներ, այդ թվում նաև` մեր մարտական դիրքերի հատվածում: Ցավոք, մարտական գործողությունների ժամանակ հայկական կողմը ևս կրել է կորուստներ:
ՀՀ պետական սահմանի պաշտպանության համար մղված մարտերի ընթացքում զոհվել են ավագ լեյտենանտ Շավարշ Մելիքսեթի Մելիքյանը, շարքայիններ Էդգար Գրիգորի Նարայանը և Էրիկ Գարիկի Աբովյանը: