| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Փետրվարի 28-ին Արցախում Ադրբեջանի իրականացրած հերթական դիվերսիայի հետևանքով զոհված` 36-ամյա փոխգնդապետ Արտակ Աղեկյանի և 20-ամյա Հայկ Բարոյանի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր` ժամը 17:00-ին, Տաշիր քաղաքի Սուրբ Սարգիս եկեղեցում:
Նշենք, որ Պաշտպանության բանակի զինծառայողների հոգեհանգստի արարողությանը կմասնակցեն Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և մի շարք այլ բարձրաստիճան զինվորականներ:
Փոխգնդապետ Արտակ Աղեկյանին ճանաչողները yerkir.am-ի հետ զրույցում հայտեցին, որ նա աչքի էր ընկնում մեծ փորձառությամբ, ինչը բարձր է գնահատել ՊԲ ղեկավարությունը: Մեր տեղեկություններով` հաշվի առնելով ռազմական ոլորտում նրա ունեցած փորձը` Աղեկյանին ցանկացել են տեղափոխել սահմանագծում գտնվող մեկ այլ զորամաս և նշանակել ղեկավար ու պատասխանատու պաշտոնի:
Հիշեցնենք, որ փետրվարի 28-ին՝ ժամը 14:25-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետերի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել էր դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձ: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել էին հակառակորդի հատուկ ջոկատայինների առաջխաղացումը, և հակառակորդը, կորուստներ կրելով, հետ էր շպրտվել ելման դիրքերը: Ցավոք, ծավալված մարտերի ժամանակ զոհվել էին զինծառայողներ` 1979թ. ծնված Արտակ Սեդրակի Աղեկյանը և 1995թ. ծնված Հայկ Գրիգորի Բարոյանը: