|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 444.45 |
| RUB | ⚊ | ₽ 4.9681 |
| GBP | ⚊ | £ 508.81 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
Հայաստանիի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հարցազրույց է տվել sport1 հեռուստաընկերությանը:
«Թոմաս Տուխելն ամբողջովին փոխել է մեր խաղաոճը: Մենք հիմա խաղում ենք հարձակվողական ֆուտբոլ և շատ գոլեր ենք խփում: Հիմա իմ կարիերայի լավագույն ժամանակներն են՝ շնորհիվ Թոմաս Տուխելի: Նա ինձ վստահություն հաղորդեց և հասցրեց ավելի բարձր մակարդակի»,- ասել է ֆուտբոլիստը:
Խոսելով Բաքու չմեկնելու մասին՝ Մխիթարյանն ասել է. «Իմ կարծիքով՝ ճիշտ էր Բաքու չմեկնելը, թեև ոմանք պնդում են հակառակը: Չեմ ուզում խոսել այդ խաղի մասին, քանի որ դա արդեն անցյալում է: Ես արդեն մտածում եմ «Գաբալա»-ի հետ կայանալիք հաջորդ խաղի մասին»: