Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Հունվարի 16-ին, ժամը 10:02-ին ահազանգ է ստացվել, որ Գետափ-Մարտունի ավտոճանապարհին՝ «Քարավանատան» մոտակայքում, «BMW» մակնիշի IR 098 AN պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մուրաբեջ Բենզաթ) մերկասառույցի պատճառով դուրս է եկել երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան շերտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Փրկարարները Մ-10 ավտոճանապարհի Գետափ-Մարտունի հատվածի 35-րդ կմ-ից արգելափակումից դուրս են բերել «BMW» մակնիշի IR 098 AN պետհամարանիշի ավտոմեքենան և ուղեկցել մինչև Վայք քաղաք, որտեղից մինչև Երևան-Մեղրի ավոտճանապարհի «Զանգեր» կոչվող հատված շարունակել է ուղեկցել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը ՄՓՎ պետ, փ/ծ գնդապետ Ռշտունու գլխավորությամբ, այնուհետև ավտոմեքենան շարունակել է իր ընթացքը: