|
Փոխարժեքներ
30 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.2 |
| EUR | ⚊ | € 416.96 |
| RUB | ⚊ | ₽ 4.6098 |
| GBP | ⚊ | £ 486.75 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Նոյեմբերի 20-ին` ժամը 01.24-ին, ահազանգ է ստացվել, որ Մ-11 միջպետական ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածում երեք ավտոմեքենա արգելափակվել է ցեխակույտի մեջ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները Վարդենիս-Սոթք հատվածի 35-րդ կմ-ում ցեխակույտի արգելափակումից դուրս են բերել «ԶԻԼ» մակնիշի 16ԼՕ935 (վարորդ` Պ. Ս.), «ԳԱԶել» մակնիշի 10ՕԼ722 (վարորդ` Ս. Ն.), «ԳԱԶել» մակնիշի 07ՍՏ084 (վարորդ` Ս. Ս.) և «Մերսեդես» մակնիշի 74ԼՏ007 պետհամարանիշներով (վարորդ` Կ. Ս.) ավտոմեքենաները: