| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Հունվարի 19-ին, ժամը 19:38-ին տեղեկություն է ստացվել, որ Ռյա Թազա-Ապարան ավտոճանապարհի 13-րդ կմ-ին «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ՎԱԶ-2106» մակնիշի 35 LQ 413 պետհամարանիշով ավտոմեքենան:
Հունվարի 19-ին, ժամը 12:46-ին տեղեկություն է ստացվել, որ Գետափ-Մարտունի ավտոճանապարհին՝ «Քարավանատուն» կոչվող հատվածի մոտակայքում, ավտոմեքենաներն արգելափակվել են. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ ավտոմեքենաներն արգելափակվել են Մ-10 ավտոճանապարհի Գետափ-Մարտունի հատվածի 35-րդ կմ-ի մոտակայքում. փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 6 մարդատար ավտոմեքենա (10 ուղևոր):
ԱԻՆ մամուլի ծառայություն