| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Ֆրանսիական լրատվամիջոցների, մասնավորապես` franceinfo.fr կայքի և L’Equipe պարբերականի տեղեկությունների համաձայն՝ 2008 թ. Պեկինի օլիմպիական խաղերի չեմպիոն (ի դեպ՝ Ֆրանսիայի օլիմպիական պատմության մեջ 1936-ից հետո առաջին անգամ) 66 կգ քաշային կարգի հունահռոմեական ոճի ըմբիշ, 29-ամյա Ստիվ Գենոն ըմբշամարտի Ֆրանսիայի ֆեդերացիայի կողմից որակազրկվել է 1 տարով հակադոպինգային կանոնները խախտելու համար:
 Գենոն, ով նաև 2012 թ. Լոնդոնի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր է, 2007 թ. Բաքվի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր ու 2010 թ. Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, երկու անգամ խուսափել է դոպինգ ստուգումներից և անհասնելի է եղել հակադոպինգային գործակալության սպաների համար: 
 Ֆրանսիացի օլիմպիական չեմպիոնի որակազրկման ժամկետը լրանալու է 2015 թ. հուլիսի 30-ին:
Աղբյուր` wrestling.am