Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Բուդապեշտում կայացած` 2013 թ .հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության 84 կգ քաշային կարգի աշխարհի չեմպիոն` 29-ամյա իրանցի ըմբիշ Թալեբ Նեմատպուրը ՖԻԼԱ-ի կողմից ժամանավորապես որակազրկվել է արգելված խթանիչ օգտագործելու պատճառով:
Մայիսի 16-ին Թեհրանում ընթացած` աշխարհի թիմային գավաթի խաղարկության ժամանակ մարզիկից վերցված Ա փորձանմուշի`ՎԱԴԱ-ի Քյոլնի լաբորատորիայում կատարված դոպինգ ստուգման թեստը դրական արդյունք էր տվել: Իրանցի ըմբիշը տեղեկացվել է իր իրավունքների մասին և հունիսի 26-ին երկրորդ ՝ Բ փորձանուշի ստուգում է կատարվել: Կրկնակի ստուգումը հաստատել է առաջին ստուգման արդյունքները: Պարզվում է, որ 2013 թ. աշխարհի չեմպիոնը աշխարհի գավաթի խաղարկության ժամանակ օգտագործել է արգելված խթանիչ` տրենբելոն: ՖԻԼԱ-ի հակադոպինգային կանոնակարգի համաձայն` մարզիկը ժամանակավորապես զրկվել է ըմբշամարտին վերաբերող գործունեությամբ զբաղվել` մինչև ՖԻԼԱ-ի վերջնական որոշման կայացումը:
Նշենք, որ Նեմատպուրին 2 տարվա որակազրկում է սպառնում: Հավելենք նաև, որ իրանցի հանրահայտ այս ըմբիշը, 2013 թ. աշխարհի չեմպիոնի կոչումից բացի, նաև 2009 թ. Ասիայի ու 2010 թ. ասիական խաղերի չեմպիոնն է, ընթացիկ մրցաշրջանից էլ, մայիս ամսվա տվյալներով, ՖԻԼԱ-ի դասակարգման ցուցակում 84 կգ քաշային կարգի ըմբիշների մեջ 1-ին հորիզոնականն էր զբաղեցնում:
Աղբյուր` wrestling.am