| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Թուրքիայում Ազգային հավաքականի ըմբիշներ Թահա Ակքյուլն ու Ռըզա Քայաալփը հանդիպում են ունեցել ուսանողների հետ:
Ըստ Haberler-ի` Գեզի այգու իրադարաձությունների ժամանակ Քայաալփը Twitter-յան իր էջում գրառում էր արել ցուցարարների մասին, թե «ցույցերին մասնակցովները «հայի բիճ» են»:
Հանդիպման ընթացքում ուսանողներից մեկը, ով ներկա է եղել այդ ցույցերին, բացատրություն է պահանջել Քայաալփից:
«Այդ մասին ֆեդերացիային բազում նամակներ են եկել, որոնցում այնպիսի պնդումներ կան, որ ես առաջին անգամ տեսա: Մենք մասնակցում ենք միջազգային մրցումների: Ես բոլոր երկրներից ընկերներ ունեմ, նրանց թվում կան նաև շատ հայ ըմբիշներ: Անհնար է` նման բան ասած լինեմ: Որպես մարզիկ` նման երևույթ երբեք չեմ կարող ընդունել: Ես դեմ եմ հայհոյանքին: Ի վերջո, չեմ կարծում, որ թե' ՖԻԼԱ-ում, թե' մեր երկրում նման մտածելակերպ է մնացել»,- ասել է ըմբիշը:
Նրա այս հայտարարությունից հետո ուսանողները լքել են դահլիճը:
Ի դեպ, նշենք, որ այդ գրառումներից հետո թուրքական մամուլը ևս անդրադարձել էր դեպքին, որից հետո ըմբիշը հեռացրել էր հայերի մասին իր գրառումները: Ստորև ներկայացնում ենք ըմբիշի հեռացրած գրառումներից մի քանիսը:
«Հայաստանի ժողովուրդը նշում է այն իրադարձությունը, թե «գրավեցինք Թաքսիմի հրապարակը, հանգիստ կարող ենք թուրքերին վիրավորել». Հազար ամոթ նրանց ոգեշնչողներին»:
«Անիծվեք դուք. Հրապարակը թողեցիք հայերին: Թող Աստված ձեզ պատժի, ցուցարար կողոպտիչներ»: