|
Փոխարժեքներ
31 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Հուլիսի 1-4-ը Բրովարիում ընթացավ ազատ ոճի ըմբշամարտի Ուկրաինայի առաջնությանը, որը նաև ընտրական բնույթ էր կրում: Հաղթողները, բացի Ուկրաինայի չեմպիոնի տիտղոսից, իրավունք էին ստանում Տաշքենդում սեպտեմբերին կայանալիք աշխարհի առաջնության ժամանակ ներկայացնելու Ուկրաինան:
Ինչպես տեղեկացնում է մարզաձևի Հայաստանի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, ստուգատեսում 57 կգ քաշային կարգում գերազանց հանդես եկավ կադետների Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը կրող, տղամարդկանց 2013 թ. Ուկրաինայի փոխչեմպիոն Նիկոյալ Այվազյանը: Կիևի մարզը ներկայացնող ազգությամբ հայ ըմբիշը մեկը մյուսի ետևից վստահ ու տպավորիչ հաղթանակներ տոնեց, համապատասխանաբար, Վադիմ Շուկշինի, Յարոսլավ Գուրսկու, կիսաեզրափակիչում էլ՝ 1/8-րդ փուլում իր հայրենակից Արմեն Առաքելյանին պայքարից դուրս թողած Սերգեյ Ռատուշնու նկատմամբ եւ մտավ եզրափակիչ: Դոնեցկի պատվիրակ Իգոր Հավալջիի հետ վճռորոշ գոտեմարտը Այվազյանը փայլուն անցկացրեց եւ բացահայտ առավելությամբ՝ 11:0 հաշվով համոզիչ հաղթանակ տոնելով, հռչակվեց Ուկրաինայի չեմպիոն: Նիկոլայ Այվազյանը ոսկե մեդալի հետ միասին արժանացավ Ուզբեկստանի մայրաքաղաքում սեպտեմբերի սկզբին տեղի ունենալիք աշխարհի առաջնությունում Ուկրաինան ներկայացնելու պատվին: