|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Ըստ «Ժողովուրդ»-ի՝ երեկ Արաբկիր վարչական շրջանի բարձրահարկ շենքերից մեկում մի աղջիկ ինքնասպանություն է գործել՝ 8-րդ հարկից ցած նետվելով:
Թերթի տեղեկություններով՝ աղջիկը եղել է 22 տարեկան, չամուսնացած:
«Բնակվել է հոր, տատիկի և քրոջ հետ: Նա ինքնասպան է եղել հենց իր ծննդյան օրը: Ըստ մեր տեղեկության՝ աղջիկը կեսգիշերից հետո հարազատների հետ տոնել է իր ծննդյան տարեդարձը, իսկ, ահա, կեսօրին ինքնասպան է եղել: Ըստ Լիանայի հարևանների՝ աղջիկը բարձրագույն կրթություն չուներ, սակայն շատ համեստ և բարեկիրթ էր: Երիտասարդ աղջկա արարքը և հարազատների, ու հարևանների համար շատ զարմանալի ու անբացատրելի է, քանի որ նա առողջական որևէ խնդիր չի ունեցել և միշտ աչքի է ընկել իր խելացի վարքով»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։