|
Փոխարժեքներ
22 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.59 |
| EUR | ⚊ | € 438.2 |
| RUB | ⚊ | ₽ 4.9652 |
| GBP | ⚊ | £ 503.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.47 |
Ոստիկանության լրատվական բաժնից Yerkir.am-ին հայտնեցին, որ ոստիկանություն շտապօգնությունից ահազանգ է ստացվել, որ Երևանում երիտասարդ է ինքնասպան եղել:
«Մայիսի 25-ին` ժամը 12:05-ի սահմաններում, շտապօգնությունից ահազանգ ենք ստացել, որ Երևանում երիտասարդ է ինքնասպան եղել: Հայտնել են, որ կանչով դեպքի վայր մեկնած իրենց խումբը Սոսե 6 հասցեում հայտնաբերել է երիտասարդ տղայի դի: Պարզվել է, որ երիտասարդը Սոսեի փողոցի թիվ 6 շենքի 3-րդ հարկի շքամուտքից ինքնասպանություն գործելու նպատակով ցած է նետվել»,- ասացին ոստիկանության լրատվական բաժնից:
Պարզվել է նաև երիտասարդի ինքնությունը` 1991 թվականին ծնված Տ.Խ.-ն է:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է քննություն: