կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-25 20:03
Հասարակություն

Ալավերդիում 2-ամյա աղջիկն ընկել է գետը, նրա փրկել է 32-ամյա մի երիտասարդ

Ալավերդիում 2-ամյա աղջիկն ընկել է գետը, նրա փրկել է 32-ամյա մի երիտասարդ

Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: ժամը 17:35-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության  911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել Ալավերդի քաղաքի թիվ 39 հրշեջ-փրկարարական ջոկատից, որ իրենց է դիմել մի քաղաքացի և հայտնել, որ իր 2 տարեկան աղջիկը ընկել է Դեբեդ գետը, հայտնում է shamshyan.com-ը։  

Անմիջապես շուրջ 30 հրշեջ-փրկարար, այնուհետև օպերատիվորեն նրանց միացած ՀՀ Ոստիկանության Պարեկային ծառայության  Լոռու մարզի Պարեկային Ծառայության գումարտակի 2 րդ վաշտի 2 կարգախումբ՝  6 պարեկներով, քաղաքացիների հետ համատեղ, գետի երկայնքով մոտ 2 կմ իրականացրել են որոնողա-փրկարարական աշխատանքներ:

Երեխայի ընկնելու վայրից մոտ 1,5 -2 կմ հեռավորության վրա ծառի կոտրված ճյուղեր հավաքելիս Ալավերդի քաղաքի Փիրուզյան թաղամասի բնակիչ, 32-ամյա Ժիրայր Պողոսյանը նկատում է, որ գետը երեխային բերել և դեմ է առել գետի մեջ եղած ծառերին: Ժիրայրը, վտանգելով իր կյանքը, մտնում է գետ և երեխային դուրս բերում ափ, ապա իր ընկերոջ հետ ավտոմեքենայով երեխային տեղափոխում են «Ալավերդի» բժշկական կենտրոն: Երեխայի կյանքին վտանգ չի սպառնում: