կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2015-12-23 16:56
Իրավական

Երևանում 22-ամյա աղջիկն ընկերների հետ տղաների է ծեծել

Երևանում 22-ամյա աղջիկն ընկերների հետ տղաների է ծեծել

Երևան քաղաքի դատախազությունը Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան է ուղարկել մի խումբ անձանց կողմից որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ կատարված խուլիգանության փաստի առթիվ հարուցված քրեական գործը: Այս մասին տեղեկանում ենք դատական տեղեկատվական համակարգից: Այս գործով մեղադրյալի կարգավիճակում է 4 անձ, ընդ որում մեկը՝ աղջիկ:

Համաձայն մեղադրական եզրակացության՝ Արարատ քաղաքի բնակչուհի 22 ամյա Ս. Գ-ն հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելու դիտավորությամբ, Երևանում գործող «Ակապելլա» ակումբի դիմաց իր ընկերներ` Արման Դավթյանի և Կոլյա Դանիելյանի հետ, անհարկի և առանց լուրջ պատճառի վիճաբանության մեջ է մտել Հայկ Խաչատրյանի և Հայկ Բադալյանի հետ:

Վիճաբանության ընթացքում Ս.Գ. մոտ 10 րոպե տևողությամբ հասարակության անդամների և բարոյականության նորմերի նկատմամբ, այն է քաշքշել , ձեռքերով և ոտքերով հարվածել նրանց, ինչպես նաև, որպես զենք օգտագործվող առարկայով` քարով հարվածել է Հայկ Խաչատրյանի գլխին, անտեսելով ակումբի անվտանգության աշխատակիցների իրավաչափ դիտողությունների ու հանդարտվելու վերաբերյալ պահանջները, որի հետևանքով տևական ժամանակով խաթարվել է ակումբի բնականոն աշխատանքը և հասարակական կարգը: Արման Դավթյանին և Կոլյա Դանիելյանին էլ մեղադրանք է առաջադրվել ալկոհոլի ազդեցության տակ, անհարկի և առանց լուրջ պատճառի Հայկ Խաչատրյանի և Հայկ Բադալյանի հետ վիճաբանության մեջ մտնելու, մոտ 10 րոպե տևողությամբ հասարակության անդամների և բարոյականության նորմերի նկատմամբ անթաքույց արհամարհանք դրսևորելու, աղմկելու, վերջիններիս հասցեին հայհոյանքներ տալու, ինչպես նաև Հայկ Խաչատրյանի և Հայկ Բադալյանի նկատմամբ բռնություն է համար:

Հայկ Խաչատրյանն էլ մեղադրվում է Արման Դավթյանի և Կոլյա Դանիելյանի հասցեներին սեռական բնույթի հայհոյանքներ տալու, ինչպես նաև նրանց նկատմամբ բռնություն գործադրելու համար: 4 մեղադրյալների նկատմամաբ էլ, որպես խափանման միջոց է ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը: