Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.16 |
EUR | ⚊ | € 422.18 |
RUB | ⚊ | ₽ 4.6495 |
GBP | ⚊ | £ 505.97 |
GEL | ⚊ | ₾ 141.47 |
2014 թվականի դեկտեմբերի 6-ին՝ ժամը 01:10-ից 01:45-ն ընկած ժամանակահատվածում, Վանաձոր քաղաքում՝ տան ննջասենյակում, ջեռուցման խողովակից շարֆով պարանոցից կախվելու միջոցով ինքնասպան է եղել նույն հասցեի 20-ամյա բնակչուհին: Կատարվել են դեպքի վայրի, դիակի զննություններ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Աղջկա դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
20-ամյա աղջկա մայրը ներկայացրել է դստեր թողած գրությունը՝ հետևյալ բովանդակությամբ. «Կներեք ինձ բոլորդ էս աշխարհում իմ տեղը չգտա իմ վերջին հնարավորությունը երջանիկ լինելու հօդս ցնդեց...էլ չեմ ուզում շարունակեմ. կներես մամ...հերիք ա ինչքան տանջվեցի ու տանջվեցի...Սիրել եմ ես ուղղակի...»:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նախապատրաստվում են նյութեր դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին