|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Թուրքիայի՝ ծագումով հայ քաղաքացի Ֆերման Գեզի մահից հետո նրա ընտանիքի քրիստոնյա և մուսուլման անդամները չեն կողմնորոշվել՝ նրա թաղման արարողությունն անել եկեղեցո՞ւմ, թե՞ մզկիթում:
Թուրքական Haberler կայքի պնդմամբ՝ սասունցի տղամարդը 60 տարի առաջ էր մուսուլմանություն ընդունել՝ ամուսնանալով մուսուլման կնոջ հետ, իսկ կինը ամուսնությունից որոշ ժամանակ անց քրիստոնեություն էր ընդունել: Նրանք ունեցել են 11 զավակ, ընդ որում՝ 7-ը մուսուլման են, 4-ը՝ քրիստոնյա:
Սակայն հոր հուղարկավարման հարցը տարաձայնություն է առաջացել տարբեր կրոններ դավանող որդիների մոտ: Հարցին միջամտել է Ս. Մարիամ Աստվածածին եկեղեցու արքեպիսկոպոս, Պոլսի հայոց պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանը: Որոշում է կայացվել, որ հանգուցյալի այրին վերջնական որոշում կայացնի:
«60 տարի առաջ Գեզն ընդունել է մուսուլմանություն՝ շրջապատի ազդեցությամբ: Այժմ որոշումը կկայացնի նրա այրին»,- ասել է Աթեշյանը:
Կնոջ որոշմամբ՝ Ս. Մարիամ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցած պատարագից հետո ամուսնուն հուղարկավորել են հայկական գերեզմանատանը:
