|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Ազգային ժողովը հուլիսի 28-ին հրավիրում է խորհրդարանի այգի` մասնակցելու Վարդավառի առթիվ «իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանի նախաձեռնած միջոցառմանը: Ազգային ժողովից հայտնում են, որ միջոցառումը կսկսվի Բաղրամյան պողոտայում գորգերի լվացման արարողությամբ, այնուհետեւ կմեկնարկի Վարդավառը:
Խորհրդարանի այգում ողջ օրվա ընթացքում կցուցադրվեն «Թուֆենկյան գորգ», «Մեգերյան կարպետ» եւ Հայկական գորգի ազգային կենտրոնի ներկայացրած հայկական ձեռագործ գորգերը: Կանցկացվեն գորգագործության վարպետաց դասեր, կլինեն քննարկումներ գորգերի մասին, կխաղան քվեսթ: Միջոցառումը կեզրափակվի «Միքայել Ոսկանյան եւ ընկերներ» երաժշտական խմբի համերգով: Ազգային Ժողովի ֆեյբուքյան պաշտոնական էջում էլ տեղադրվել է հատուկ հայտարարություն, «գորգ գործենք, լվանանք ու զրուցենք» կից գրառմամբ։
