կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2014-12-17 09:41
Քաղաքական

Զուրաբյանը Մոսկվա էր մեկնել

Զուրաբյանը Մոսկվա էր մեկնել

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը վերջին երեք օրերին գտնվել է Մոսկվայում:

 

«Մեր տեղեկություններով՝ Լևոն Զուրաբյանը Մոսկվա է մեկնել ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի ծեծի հաջորդ օրը՝ դեկտեմբերի 12-ին, իսկ վերադարձել երեկ՝ օրվա երկրորդ կեսին: Արդյունքում այս օրերին խորհրդարանում է Զուրաբյանի պարտականությունները կատարում էր խմբակցության անդամ Գագիկ Ջհանգիրյանը: Վերջինս երբևէ եռյակի նիստերին չէր մասնակցել, սակայն երեկ՝ողջ օրվա ընթացքում, հենց Ջհանգիրյանն էր ՀԱԿ խմբակցությունից մասնակցում ոչ իշխանականների քննարկումներին; Իսկ վերջում արդեն՝ համատեղ ասուլիսին: ՀԱԿ ներկայացուցիչները տեղյակ չեն, թե Լևոն Զուրաբյանն ինչու է Մոսկվա մեկնել, որոշներն էլ գիտեին, բայց խուսափեցին մեր հարցին պատասխանել»,–գրում է թերթը։

 

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: