Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Այսօր ԱԺ-ում քննարկման էր դրվել «Զբաղվածության մասին» օրենքի նախագիծը: ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի խոսքով` օրենքի նախագիծն այնպես է ներկայացված, թե իբր մեր քաղաքացիները նպաստ ստանալու սովոր քաղաքացիներ են:
«Այս օրենքը ստեղծված է նրա համար, որ քաղաքացիները վերջապես դուրս գան ծուլության մշտնջենական թմբիրից և աշխատեն այն լայնածավալ աշխատատեղերում , որոնք ստեղծել են մեր հարգարժան իշխանություններն ու կառավարությունը»,-հայտարարեց պատգամավորը և հավելեց. «Պետք չէ ամեն ինչ հասցնել աբսուրդի, ցանկացած միտք արտահայտելուց առաջ մտածելը ոչ մեկին դեռևս վնաս չի բերել»:
Նրա խոսքով` մեր երկրում պրոբլեմը ոչ թե թոշակ ստանալու կամ մուրացիկի հոգեբանությունն է, այլ այն, որ չկան աշխատատեղեր: Ըստ նրա` այսօր ընդամնեը 20 հազար գործազուրկ է օգտնվում 18 հազար դրամ թոշակից, սակայն երկիրը հասել է նրան , որ այդ 20 հազար քաղաքացու համար ևս գումար չկա:
« Պետք չէ կրկին միջոցներ ծախսել մասնագետներ որակավորելու համար, մենք որակյալ մասնագետներ ունենք, ովքեր այսօր լքում են Հայաստանը , որովհետև չկա աշխատատեղ»,-նշեց նա:
Պատգամավորը նկատեց, որ այս նախագծով մարդկանց փորձում են սովորեցնել «ինչպես ձուկ բռնել», սակայն, ըստ նրա` «ձուկ չկա , որ մարդիկ ձուկ բռնեն» : Բացելով փակագծերը` պատգամավորը կրկին հիշեցրեց, որ աշխատատեղ չկա, որ մարդիկ իրեց հանապազօրյա հացը վաստակեն: