կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-06-02 17:48
Հասարակություն

Վարկերի վճարումներն այսուհետ կլինեն առավել հարմարավետ

 Վարկերի վճարումներն այսուհետ կլինեն առավել հարմարավետ

Հավատարիմ մնալով հաճախորդների սպասարկման բարելավման իր որդեգրած քաղաքականությանը և սկզբունքներին՝ Ֆասթ Կրեդիտը հնարավորություն է ստեղծել Կազմակերպության վարկերի գծով վճարումներն իրականացնել  առավել հարմարավետ տարբերակով: Այսուհետ կազմակերպության 20 մասնաճյուղերից բացի վճարումները հնարավոր կլինի կատարել  TellCell, Easypay և iDram վճարային համակարգերի միջոցով:

Կազմակերպությունը շատ մոտ ապագայում գործարկելու է սեփական վճարային տերմինալների միջոցով վճարում կատարելու համակարգը, որը էականորեն թույլ կտա առավել արդյունավետ սպասարկել և կառավարել հաճախորդների հոսքը:

Սպասարկման առավելությունների շարքում Կազմակերպությունը  առանձնացնում է՝

-         Շուրջօրյա սպասարկում 24/7 ռեժիմով

-         Արագություն և հարմարավետություն

-         Երկարամյա ներկայություն ֆինանսական շուկայում /սկսած 1994թ/

-         Մասնաճյուղային լայն և ընդլայնվող ցանց երկրում /տարեկան 3 նոր մասնաճյուղ/

-         և որ առավել հատկանշական է, ինչը թույլ է տալիս այսօրվա սուր մրցակցության պայմաններում պատշաճ կերպով սպասարկել  հաճախորդներին, ինչպես նաև քայլել շուկայի և ժամանակի հրամայականին համընթաց, նույնիսկ 1 քայլ  առաջ կատարել, դա ընկերության կողմից բարձր տեխնոլոգիաների մեջ շարունակական ներդրումն է. Ֆասթ Կրեդիտն այն վարկային կազմակերպություններից է ՀՀ-ում, որն աշխատում է սեփական ծրագրային ապահովմամբ:

 Իհարկե այսքանով Կազմակերպությունը  չի սահմանափակվելու  և շարունակելու է բարելավել և թարմացնել սպասարկման պայմաններն ու գործիքակազմը: