|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 444.45 |
| RUB | ⚊ | ₽ 4.9681 |
| GBP | ⚊ | £ 508.81 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
Մարտի 10-ին Ֆրանսիայի Վերսալ քաղաքում տեղի է ունեցել Եվրոպական խորհրդի ոչ պաշտոնական նիստ, որից հետո պետությունների և կառավարությունների ղեկավարներն ընդունել են ընդհանուր հայտարարություն։ Մարտի 11-ի գիշերը փաստաթուղթը հրապարակվել է ԵՄ խորհրդի կայքում։
Եվրոպացի առաջնորդները Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա անվանում են «չհրահրված և չարդարացված» և կատարվածի համար մեղադրում են Ռուսաստանին ու Բելառուսին:
«Երկու շաբաթ առաջ Ռուսաստանը պատերազմը վերադարձրեց Եվրոպա։ Ուկրաինայի դեմ չհրահրված և չարդարացված պատերազմը կոպտորեն խախտում է միջազգային իրավունքը և ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքները, խաթարում եվրոպական և համաշխարհային անվտանգությունն ու կայունությունը։ Դա անասելի տառապանքներ է պատճառում Ուկրաինայի բնակչությանը։ Ռուսաստանը և նրա հանցակից Բելառուսը կրում են այս ագրեսիվ պատերազմի ողջ պատասխանատվությունը, և մեղավորները պատասխանատվության կենթարկվեն իրենց հանցագործությունների համար, ներառյալ՝ խաղաղ բնակչության և քաղաքացիական օբյեկտների վրա անկանոն հարձակումների»,- ասվում է հայտարարության մեջ։
Փաստաթղթի հեղինակները ողջունում են Միջազգային քրեական դատարանի դատախազի՝ հետաքննություն սկսելու որոշումը և կոչ անում Ռուսաստանին՝ անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, դուրս բերել իր բոլոր զորքերը, ապահովել Ուկրաինայի միջուկային օբյեկտների անվտանգությունը, հարգել նրա տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը և անկախություն միջազգայնորեն ճանաչված սահմաններում: