|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Այսօր առավոտյան տեղի ունեցածն Ադրբեջանի՝ իր առավելապաշտական դիրքորոշումն ագրեսիվ կերպով առաջ մղելու մտադրությունների ապացույցն է, որը ուղղված է մեր ժողովրդի անվտանգության դեմ: Այս մասին «Ալ Ջազիրա» լրատվականին հարցազրույց տալիս ասել է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։
Հարցազրույցում նախարարը, մասնավորապես, ասել է.
«Այսօր առավոտյան տեղի ունեցածն Ադրբեջանի՝ իր առավելապաշտական դիրքորոշումն ագրեսիվ կերպով առաջ մղելու մտադրությունների ապացույցն է, որը ուղղված է մեր ժողովրդի անվտանգության դեմ: Մենք հետեւողականորեն պնդում ենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հիմքը մեր ժողովրդի անվտանգությունն է, եւ այսօր եւս մեկ անգամ ապացուցվեց, որ մենք պետք է ապահովենք անվտանգությունը մեր հայրենակիցների՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի, ովքեր հաստատակամ են հակադարձելու այս ագրեսիային՝ իրենց անվտանգությունը, ազատությունը պաշտպանելու համար: Եվ այս ագրեսիան ոչ միայն կանխամտածված էր Ադրբեջանի կողմից, այլեւ ուղեկցվում է Թուրքիայի մեծածավալ աջակցությամբ, որն իր ռազմական ներկայությունն ունի Ադրբեջանում, որն ի ցույց է դնում իր միակողմանի աջակցությունն Ադրբեջանին եւ ագրեսիվ դիրքորոշումը Հայաստանի նկատմամբ: Սա չափազանց մտահոգիչ է, սա լայնածավալ էսկալացիա է, որի ողջ պատասխանատվությունը կրում է ադրբեջանական կողմը»։