|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.12 |
| EUR | ⚊ | € 419.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8216 |
| GBP | ⚊ | £ 491.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.38 |
Դեկտեմբերի 11-ին` ժամը 20.09-ին, անձը չպարզված քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ ինքը ցանկանում է ինքնասպան լինել՝ ցած նետվելով Երևանի «Հաղթանակ» կամրջից:
Դեպքի վայր են մենկել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ օպերատիվ խումբը: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը շտապօգնության աշխատակիցները կանխել են Երևանի Նորագյուղի 1-ին փողոցի բնակիչ Ա. Ա.-ի (ծնվ. 1963թ.) ինքնասպանության փորձը:
Պարզվել է, որ Ա.Ա.-ը ձախ ձեռքի նախաբազկի շրջանում վնասել է երակները, այրել անդրավարտիքը և պարանի միջոցով փորձել է կախվել կամրջի ճաղավանդակներից: Ա.Ա.-ը տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 կլինիկական հիվանդանոց, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են կայուն, սակայն նա ունի հոգեբույժի օգնության կարիք: