|
Փոխարժեքներ
29 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 449.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9007 |
| GBP | ⚊ | £ 514.56 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ 38-ամյա Գարիկ Մելքոնյանը ինքնասպանության փորձ է կատարել:
Ըստ Shamshyan.com-ի` դատապարտյալը մայիսի 2-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի թիվ 86 խցում ինքնավնասում կատարելու նպատակով ոտնաթաթերը գամել է խցի նստարանի փայտին, իսկ մայիսի 3-ին սավանից պատրաստված պարանի միջոցով փորձել է ինքնասպան լինել: Բանտի աշխատակիցները նկատել են և կանխել դա:
Yerkir.am-ին Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը տեղեկացրեց, որ դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել, իսկ դատապարտյալի ինքնասպանության վերաբերյալ մանրամասների սպասենք մինչև աշխատանքային օր: