|
Փոխարժեքներ
29 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.1 |
| EUR | ⚊ | € 452.72 |
| RUB | ⚊ | ₽ 4.9987 |
| GBP | ⚊ | £ 522.48 |
| GEL | ⚊ | ₾ 140.9 |
Երեկ փորձել են այրել Բարսելոնայի` աշխարհահռչակ ճարտարապետ Անտոնիո Գաուդիի հեղինակած Sagrada Familia (Սուրբ ընտանիք) հայտնի տաճարը:
Հրդեհը մեծ տարածք չի գրավել, սակայն տաճարից տարհանել են բոլոր այցելուներին` մոտ 1500 մարդ: Տեղ հասած հրշեջները շատ արագ հանգցրել են կրակը, տաճարին մեծ վնաս չի հասցվել. տեղեկացնում է mail.online-ը:
Ոստիկանությունը տաճարը հրդեհելու կասկածանքով ձերբակալել է 55-ամյա մի տղամարդու, որի գրպանում հայտնաբերվել է միանգամից մի քանի կրակայրիչ։
Տաճարի շինարարությունը սկսվել է 1882-ին, սակայն մինչ օրս չի ավարտվել. այն կառուցվում է բացառապես նվիրատվությունների հաշվին։