|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
«Վանաձոր» ՔԿՀ-ի թիվ 3 պատժախցում պահվող, կալանավորված անձ Ա.Թամարյանը 2014 թվականի հոկտեմբերի 31-ին՝ժամը 14:00-ի սահմաններում, և նոյեմբերի 2-ին՝ ժամը 08:30-ի սահմաններում, կյանքին վերջ տալու նպատակով սավանի և ծածկոցի կտրած կտորներով խցի պատուհանի ճաղավանդակից կախվելու միջոցով փորձել է ինքնասպան լինել, որը կանխվել է «Վանաձոր» ՔԿՀ-ի աշխատակիցների կողմից:
Նկատի ունենալով, որ նյութերում առերևույթ առկա է ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցակազմի հատկանիշներ՝ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով։
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր մանրամասները պարզելու ուղղությամբ։
ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին