կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2014-12-11 08:44
Քաղաքական

Ո՞վ էր նախաձեռնել Սարգսյան-Նազարբաեւ հեռախոսազրույցը. «Ժողովուրդ»

Ո՞վ էր նախաձեռնել Սարգսյան-Նազարբաեւ հեռախոսազրույցը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ հաղորդագրություն տարածվեց այն մասին, որՍերժ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբայեւի հետ: Պաշտոնապես նշվում է, որ կողմերը խոսել են երկու երկրների հարաբերությունների մասին: Ոչ մի խոսք այն մասին, թե հեռախոսազրույցի նախաձեռնությունն ում կողմից է եղել:

 

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ հեռախոսազրույցի նախաձեռնությունը եղել է ՌԴ նախագահ Վլադմիր Պուտինի հանձնարարությամբ: Ըստ այդ տեղեկությունների՝ Պուտինն է հանձնարարել եկու ղեկավարներին խոսել միմյանց հետ եւ պարզել, թե Ղազախստանը երբ է պատրաստվում վավերացնել Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցելու մասին պայմանագիրը, ինչպես նաեւ՝ պայմանավորվել Սարգսյան-Նազարբայեւ հանդիպման մասին: Իդեպ, այդ ԵՏՄ անդամացության պայմանագիրը պետք է ուժի մեջ մտնի 2015 թ. հունվարի 1-ից, բայց մինչ այդ այն պետք է վավերացնեն Ռուսաստանը, Բելառուսը եւ Ղազախստանը: Ռուսաստանի խորհրդարանը երեկ վավերացրեց այն»։  

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: