Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Աշակերտների փոխայցելության ծրագրի շրջանակում ՌԴ Ռյազան քաղաքի մի խումբ դպրոցականներ և մանկավարժներ այցելել են Հայաստան:
Նրանց այսօր ընդունել է ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը: Ռուս դպրոցականների խմբի ղեկավարն իր խոսքում նշել է, որ Ռյազանում ակտիվ գործող հայկական համայնք կա, և իրենք հայ դպրոցականների ներուժին ծանոթ են հարազատ դպրոցից:
Հանդիպման ընթացքում ՌԴ-ից ժամանած մանկավարժները ներկայացրել են իրենց վերապարտրաստումների փորձն ու կրթության զարգացման ծրագրերը` մասնավորեցնելով կրթական նոր մեթոդների կիրառումը: Մանուկ Մկրտչյանն էլ շեշտել է, որ Հայաստանի դպրոցներում ևս վերջին տարիներին, կրթական ակտիվ բարեփոխումներով պայմանավորված, մանկավարժների վերապատրաստման ծրագրերին մեծ տեղ է հատկացվում:
Անդրադարձ է արվել դասարաններում աշակետների միջին ծանրաբեռնվածությանը: Ռյազանի դպրոցներում աշակերտների միջին խտությունը դասարաններում հասնում է 25-ի, թույլատրելի թիվը 32-ն է: Հայաստանի ավագ դպրոցներում ևս աշակերտների խտության թույլատրելի նորմը, ինչպես Մկտչյանն է նշել, նույն սահմաններում է: