|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Ուկրաինական ԶՈւ-ն հարվածել է ՌԴ Ռյազան քաղաքում գտնվող Wildberries-ի պահեստին, որտեղ ՀՕՊ-ը հետ է մղում ԱԹՍ-ների զանգվածային հարձակում։: Այս մասին հայտնել է նահանգապետ Պավել Մալկովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
«Ռյազանում հետ է մղվում ԱԹՍ-ների զանգվածային հարձակում, գործում է ՀՕՊ-ը։ Ձեռնարկություններից մեկի տարածքում հրդեհ է բռնկվել», – գրել է Մալկովը:
Նա հավելել է, որ դեպքի վայրում աշխատում են օպերատիվ ծառայությունները։
Wildberries ընկերությունը հայտնել է, որ Ռյազանի լոգիստիկ օբյեկտի աշխատակիցները տարհանվել են անվտանգության պահանջներին համապատասխան:
«Ընկերության լոգիստիկ օբյեկտը Ռյազանում տարհանվել է անվտանգության պահանջներին համապատասխան», – ասվում է Wildberries-ի հաղորդագրության մեջ: