|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Հայաստանում առկա է խորագույն ներքաղաքական և անվտանգային ճգնաժամ, ինչը պայմանավորված է վերջին տարիներին Հայաստանի իշխանությունների վարած ապաշնորհ, ապիկար, անգրագետ քաղաքականությամբ, 44-օրյա դավադիր պատերազմով, դրա աղետալի և կործանարար հետևանքներով: Այս մասին այսօր ԱԺ-ում ելույթի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը:
«Ներքաղաքական ճգնաժամն ունի հավաքական և անհատական դեմք, անուն, ազգանուն և անվանում, ովքեր հիմա նստած են դահլիճում և պատրաստվում են ներկայացնել կառավարության 5-ամյա ծրագիր անունը կրող, իրականությունը քողարկող այս կեղծ փաստաթուղթը: 2019թ․-ին այս ամբիոնից նույն մարդիկ ներկայացնում էին նմանատիպ մեկ այլ կառավարության ծրագիր, որի ոչ մի դրույթ կյանքի չկոչվեց, այլ կիրառվեց այլ գաղտնի ու դավադիր ծրագիր»,-ասաց Մինասյանը:
Մանրամասները դիտեք տեսանյութում