Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Անանիա Շիրակացու անվան ճեմարանի և Հայրապետ Հայրապետյանի անվան N 78 դպրոցի 12-րդ դասարանի աշակերտներ Վահան Կոստանյանն ու Դավիթ Պետրոսյանը, արդեն մեկ ամիս է, ինչ իրականացնում են ՙՆրանց միայն դպրոցական պարագաներ են անհրժեշտ / They just need stationary/՚ հասարակական ծրագիրը, որի հիմնական առաքելությունը՝ օգնել կարիքավոր երեխաներին գրենական պիտույքով: Դեռևս օգոստոսին պատանիներն իրենց ընկերների հետ պատրաստել էին դրամարկղեր և տեղադրել քաղաքի տարբեր հասարակական վայրերում: Հանգանակությունից ստացված ողջ հասույթով քաղաքի առավել անապահով ընտանիքների ավելի քան 36 երեխաներ ապահովվել են դպրոցական պիտույքներով, իսկ սեպտմբեր ամսվա ավարտին նրանց թիվը կգերազանցի 50-ը: Ծրագրին օժանդակած ՄԱԿ-ի գրասենյակում,«ՙԲուկինիստ», «Նոյան տապան» գրախանութներում, Ալֆա-ֆարմ դեղատների ցանցում, «Disc world»-ում, «Square one»-ում, դպրոցներում և այլ կառույցներում տեղադրված դրամարկղերից ստացված հասույթը կազմում է 180 հազար դրամ: Սակայն ծրագիրն իրականացնող պատանիները միայն դրամարկղերով չեն սահմանափակվել. Ազատության հրապարակում ավելի քան 30 դպրոցականներ կազմակերպել էին համարգային միջոցառում, որի ընթացքում հավաքվել էր թե՜ գումար և թե գրենական պիտույքներ: Սակայն, ինչպես ասում են տղաները.ՙ Կարևորը գումարի չափը չէ, այլ այն, որ յուրաքանչյուրն իր հնարավորությունների սահմաններում փորձի աջակցել կարիքավոր երեխաներին՚: Միաժամանակ ծրագիրը հերքեց աշակերտության շրջանում տարածված այն տեսակետը, թե միայն մեծահարուստները կարող են աջակցել չքավոր երեխաներին: Օրինակ՝ միայն 10 դրամանոցներով հավաքվել է ավելի քան 20 հազար դրամ:
Իրենց իսկ գաղափարը կյանքի կոչելու համար աշակերտները ծրագիրը տարածել են տարբեր տեղեկատվական և սոցիալական ցանցերում, բլոգներում՝ հույս ունենալով, որ կավելանա ծրագրի աջակիցների թիվը: Միայն facebook սոց.ցանցում «They just need stationary» էջը հավանել է 400 մարդ:
Դպրոցում իրենց առաջադիմությամբ աչքի ընկնող պատանիները խոստացան, որ Երևանի այգիներից մեկում՝ որպես ծրագրի ավարտ, կկազմակերպեն ևս մեկ միջոցառում և կպատրաստվեն իրականացնել նոր՝ գալիք տարվա շեմին նախատեսվով ծրագիրը: