կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-28 23:46
Հասարակություն

Միլիոններ բյուջեից՝ Փաշինյանի պադավատապետությանը. «Առավոտ»

Միլիոններ բյուջեից՝ Փաշինյանի պադավատապետությանը. «Առավոտ»

2021-ը հետպատերազմյան ծանր տարի է: Ու թվում էր, թե պետական գերատեսչությունները գոնե այս տարի պետք է կրճատեին ավելորդ ծախսերը, պաշտոնյաները պետք է զուսպ ապրելակերպ վարեին, առաջնահերթություն լիներ բացառապես պատերազմի բազմաբնույթ՝ հումանիտար ու տնտեսական հետեւանքների վերացումը, ավաղ` բոլորովին այդպես չէ:

«Առավոտ»-ն ուսումնասիրել է, թե ՀՀ վարչապետի աշխատակազմը պատերազմից հետո ի՞նչ ապրանքատեսակների գնման հայտ է ներկայացրել 2021-ին ու ինչ ուղղությամբ են հիմնականում ծախսել պետական բյուջեի փողերը: 

Այսպիսով, ուսումնասիրելով վարչապետի աշխատակազմի՝ 2021-ի գնումների պլանն ու այն ապրանքատեսակների ցանկը, որոնց պատվիրատու է եղել է այս պետական կառավարման մարմինը, առաջին տարօրինակ պատվերը, որը նկատում ենք՝ ավտոմեքենաների անիվների ահռելի մեծ քանակի գնման հայտն է՝ 372 անիվ:

Նախ, ինչպես պարզել ենք վարչապետի աշխատակազմին ուղղված գրավոր հարցմամբ, այս պահին աշխատակազմին սպասարկում է 12 ծառայողական մեքենա: Բայց այստեղ մի կարեւոր բացթողում կա: Իրականում վարչապետի աշխատակազմի հաշվեկշռում հաշվառված է թվով 40 տրանսպորտային միջոց՝ հերթապահ մեքենաներ, ինչպես նաեւ ավտոբուսներ ու միկրոավտոբուսներ, կիսաբեռնատար եւ բեռնատար ավտոմեքենաներ: 40 տրանսպորտային միջոցի համար ամսական հատկացվում է 8045 լիտր վառելիք, որից 12 պաշտոնատար անձանց սպասարկող ծառայողական մեքենաների համար ամսական հատկացվող վառելիքի չափը 3143 լիտր է: Այսինքն, տարեկան հատկացվում է 96540 լիտր վառելիք:

Մանրամասները՝ ՄՈՒԼՏԻՄԵԴԻԱՅՈՒՄ

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ