|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Այսօր Երևանում կազմակերպված` «Հայոց ցեղասպանության ճանաչում և հատուցում. պատմական արդարության վերականգնման ուղին» խորագրով համաժողովի ժամանակ հարց հնչեց մասնակիցներին, թե ենթադրենք` Թուրքիան ճանաչում է Հայոց ցեղասպանությունը և վերադարձնում է հողերը, ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկի Հայաստանը:
Կանադայում Հայաստանի նախկին դեսպան Արա Պապյանը պատասխանեց. «Ինձ համար նվազագույն պահանջը Հայաստանի գերիշխանության հաստատումն է Արևելահայաստանի ամբողջ տարածքի վրա և նաև Վիլսոնյան Հայաստանի տարածքում իրավունքների վերահաստատումը՝ տրանզիտ, մշակութային գործունեություն, տնտեսական գործունեություն, անվտանգության և ռազմական խնդիրներ, ինչը հնարավորություն կտա այդտեղ ապահովել Հայաստանի որոշակի ներկայությունը:
Եթե կարողանանք Հայկական հարցի տարածքային բաղադրիչի լուծումով Հայաստանն ուժեղացնել տնտեսապես, ապահովել նրա ռազմական անվտանգությունը, ապա դա հարցի բուն լուծումը կլինի, որովհետև Հայոց ցեղասպանության ճանաչումը ինքնանպատակ չէ: Բուն նպատակն այն է, որ դա նպաստի գոյություն ունեցող պետության տնտեսական ու ռազմական բարգավաճմանը»: