կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-04-23 11:01
Աշխարհ

Թուրքիան նախազգուշացրել է, որ Բայդենի կողմից Ցեղասպանության ճանաչումը կխախտի Հայաստանի հետ հաշտեցումը՝ սաբոտաժի ենթարկելով Կովկասը. Middle East Eye

Թուրքիան նախազգուշացրել է ԱՄՆ–ին, որ Օսմանյան կայսրությունում մասսայական սպանությունները որպես ցեղասպանություն որակելը կարող է ունենալ «ճյուղավորում»՝ այդ քայլը կարող է խանգարել Հայաստանի հետ հաշտեցման գործընթացին. գրում է Middle East Eye պարբերականը։

Հիշեցնենք, որ երեկ ամերիկյան թերթերը գրում էին, որ Բայդենը շաբաթ օրը՝ Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին, կճանաչի ցեղասպանությունը։ Բայդենը նախագահ դառնալուց ի վեր դեռևս ոչ մի անգամ չի զանգահարել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։

ԱՄՆ Կոնգրեսը ճանաչել էր Հայոց ցեղասպանությունն այն բանից հետո, երբ ՆԱՏՕ–ի դաշնակից Թուրքիան ներխուժեց Սիրիայի հյուսիս 2019 թ. հոկտեմբերին։

Թուրք պաշտոնյաներն ահազանգում են, որ ԱՄՆ այդ քայլը կարող է էլ ավելի վատթարացնել հարաբերությունները, որոնք տուժել են Թուրքիայի կողմից ռուսական Ս-400-ների գնման պատճառով։

Մինչև պատերազմը Ադրբեջանը չէր թողնում, որպեսզի Թուրքիան բացի սահմանները Հայաստանի հետ՝ հայտարարելով, որ Հայաստանը պետք է դուրս գա «բռնազավթված տարածքներից»։ Բայց անցյալ տարի Ալիևը հայտարարել է, որ այդ հարցի շուրջ փոխել է կարծիքը։

«Մենք ցանկանում ենք բարելավել հարաբերությունները Հայաստանի հետ։ Եթե մենք տեսնենք դրական դինամիկա, կկարողանանք բացել սահմանները,- Middle East Eye-ին ասել է թուրք բարձրաստիճան պաշտոնյան:- Եթե ամերիկացիները 1915 թ. դեպքերն անվանեն ցեղասպանություն, դա կարող է սաբոտաժի ենթարկել գործընթացները Կովկասում»։