|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Ապրիլի 30-ին` ժամը 02.53-ին, ԱԻՆ-ում տեղեկություն է ստացվել, որ Սպիտակ - Վանաձոր ավտոճանապարհի 10-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «Օպել» մակնիշի 35LS860 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել, ինչի հետևանքով 1988թ. ծնված Աղասի Սարգսյանը և 1989թ. ծնված Սուրեն Ղալայանը տեղում մահացել են, իսկ Յուրիկ Հովհաննիսյանը տեղափոխել է Սպիտակ քաղաքի ԲԿ:
Ժամը 03.45-ին հրշեջ-փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել Ս.Ղալայանի դին:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատում են բավարար: