Փոխարժեքներ
30 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.64 |
EUR | ⚊ | € 416.82 |
RUB | ⚊ | ₽ 3.66 |
GBP | ⚊ | £ 500.84 |
GEL | ⚊ | ₾ 141.07 |
«Ալ Քաիդա» ահաբեկչական կազմակերպության անդամները սպառնում են սպանել 33-ամյա ամերիկացի Լյուկ Սոմերսին, որին պատանդ էին վերցրել 2013-ի սեպտեմբերին Եմենի մայրաքաղաք Սանայի մարդաշատ փողոցներից մեկում: Ուղերձով տեսանյութը տեղադրվել է համացանցում երեկ. տեղեկացնում է ТАСС-ը:
Ահաբեկիչները տեսանյութում սպառնում են, որ կսպանեն Սոմերսին, եթե ԱՄՆ-ը երեք օրվա ընթացքում չկատարի իրենց պահանջները, սակայն չեն մանրամասնում, թե կոնկրետ ինչ են ցանկանում: «Մենք զգուշացնում ենք Օբամային եւ ամերիկյան կառավարությանը ցանկացած հիմար գործողության հետեւանքների մասին»,- ասում են նրանք:
Ավելի վաղ ԱՄՆ հատուկջոկատայինները փորձ են արել ազատել Սոմերսին, սակայն ահաբեկիչները նրան հասցրել են տեղափոխել: