կարևոր
235 դիտում, 2 ժամ առաջ - 2024-11-29 17:06
Հասարակություն

Արցախցիներին դարձնում են 40+10 ծրագրի մատերիալ և շահագործում են․ Մետաքսե Հակոբյան

«Այս մեկ տարվա ընթացքում, եթե ՀՀ իշխանությունների կողմից հարկ չի համարվել պատշաճ բացատրություն տալու արցախցիների՝ ՀՀ քաղաքացիության ընդունման հետ կապված քաղաքական որոշման և մարդկանց սահմանափակումների մեջ դնելու մասին, հետևաբար սա պիտի անեին Արցախի իշխանությունները»,- ԱԺ-ում արցախցիների՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու հարցով քննարկման ժամանակ ասաց Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը՝ ընդգծելով. «Արցախի Հանրապետության ժողովուրդը բացարձակ վստահություն, հավատ չունի Հայաստանի իշխանությունների նկատմամբ, ինչպես նաև Արցախի իշխանությունների նկատմամբ»: Նրա գնահատմամբ հենց այդ պատճառով է, որ ժողովուրդը քաոսային իրավիճակում ստիպված դիմում է այլ կառույցների, որտեղ էլ շատերը, օգտվելով արցախցիների հենց այդ քաոսային իրավիճակից, «ուղղակի շահագործում են իրենց՝ դարձնելով «40+10» հազար դրամ սոցիալական ծրագրի մատերիալ, ինչով շահագործում են մարդկանց»: «Իմ հորդորն է՝ քաղաքացիության հարցի մոտեցումը պիտի հայեցակարգային լինի և հստակ, որպեսզի այդ քաղաքական որոշման դրույթների, պատճառների, հետևանքների մասին բոլորը  հասկանան, մանրամասն տեղեկացված լինեն, որ իրենք գոնե էն մարդկային ամենացածր իրավունքից հնարավորություն ունենան օգտվելու՝ սեփական կամքով, իրենց որոշմամբ՝ գնա՞ն քաղաքացիություն ընդունելու, թե՞ ոչ»,- նշեց Հակոբյանը:

Մանրամասն՝ տեսանյութում