|
Փոխարժեքներ
20 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.96 |
| EUR | ⚊ | € 423.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.2866 |
| GBP | ⚊ | £ 494.85 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
«Հրապարակը» գրում է․ Շոուներով հանրությանը զբաղեցնելու գործը միակ բանն է, որ իշխանությունն անթերի է անում: Պաշտոնյաներին` առանց բացատրության աշխատանքից ազատել, ԲԴԽ նախագահին ազատել եւ ստիպել, որ դատավորներից յուրաքանչյուրը մտածի` հաջորդն ինքն է, մի քանի «կռուգ» պտտեցնել Ռոբերտ Քոչարյանի գործը: Երեկ Մարտի 1-ի «վերաբացված» գործով հերթական նիստն էր:
Դատավորը 2018-ին «Իմ քայլի» նախընտրական ցուցակում պատգամավորի թեկնածու առաջադրված Սարգիս Պետրոսյանն է: Եվ քանի որ ոչ ոք չգիտի, թե ինչ գործ է քննվում, մեղադրողը միջնորդել է նոր մեղադրանք առաջադրել Քոչարյանին եւ Յուրի Խաչատուրովին՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունները չարաշահելու հոդվածով։